ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենը կոչ է արել ապահովել Հայաստանում ընտրական գործընթացի խաղաղ ընթացքը - Mediamax.am

3030 դիտում

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենը կոչ է արել ապահովել Հայաստանում ընտրական գործընթացի խաղաղ ընթացքը


ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Յանեշ Լենարչիչը
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Յանեշ Լենարչիչը

Լուսանկարը` http://www.svrez.gov.si


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Յանեշ Լենարչիչն այսօր «խորը մտահոգություն է» հայտնել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված կրակոցների կապակցությամբ:

«Այս հարձակումը խորապես անհանգստացնող է` ընթացքում գտնվող քարոզարշավի տեսանկյունից, ու ես բոլոր կողմերին կոչ եմ անում ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը: Մենք նաեւ համապատասխան իշխանություններին կոչ ենք անում համարձակ հետաքննություն իրականացել եւ պատժել մեղավորներին», - ասել է Յանեշ Լենարչիչը:

 

Նա նաեւ ասել է, որ բոլոր պատասխանատուները պետք է ապահովեն Հայաստանում ընտրական գործընթացի խաղաղ ընթացքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին