Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը հավատարիմ է ԵՄ-ի հետ բանակցությունները ավարտելու իր նպատակին - Mediamax.am

5295 դիտում

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը հավատարիմ է ԵՄ-ի հետ բանակցությունները ավարտելու իր նպատակին


Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը
Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ Հայաստանը հավատարիմ է իր նպատակին`ավարտին հասցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները մինչեւ ս.թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը:

Այսօր Երեւանում հանդես գալով ԵՄ Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը, Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Կենտրոնը հայ հասարակության համար ավելի մատչելի կդարձնի ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման քաղաքականությունն ու ռազմավարությունը:

 

Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ «հայկական կողմը բավարարված է Եվրամիության հետ բանակցությունների դինամիկայով»: Նա տեղեկացրել է, որ մոտ ժամանակ կկայանան Ասոցացման համաձայնագրի եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունների հերթական փուլերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին