Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմը շահագրգռված է ընտրություններին զինծառայողների մասնակցության թափանցիկության, օրինականության պահպանման եւ այդ ուղղությամբ դիտորդական խմբերի հետ արդյունավետ համագործակցության ծավալման հարցերում:
Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` հունվարի 12-ին ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քվեարկությանը զինծառայողների մասնակցության, զորամասերում ընտրողների ցուցակների կազմման, ընտրություններին զինծառայողների լիարժեք մասնակցելու իրավունքի ապահովման եւ այլ ընթացակարգային բնույթի, ինչպես նաեւ ընտրությունների ընթացքում արտակարգ դրության իրավական ռեժիմ հայտարարվելու դեպքում ռեժիմի ապահովմանը ՀՀ զինված ուժերի մասնակցությանը վերաբերող հարցեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: