Ընտրությունների արդյունքը փաստորեն կանխորոշված է, կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը - Mediamax.am

2963 դիտում

Ընտրությունների արդյունքը փաստորեն կանխորոշված է, կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը


Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր ասել է, որ գալիք նախագահական ընտրությունների արդյունքը փաստորեն կանխորոշված է:

Իր խոսքերով, նա չի տեսնում «իրական թեկնածուներ, որոնք կարող են լուրջ հակառակորդ հանդիսանալ գործող նախագահի համար»:

 

Իսկանդարյանի կարծիքով, «իշխանությունների հիմնական խնդիրը կլինի այնպես անել, որպեսզի գործող նախագահը չհավաքի քվեների 80-85% եւ ընտրությունները դրական ընդունվեն միջազգային դիտորդների կողմից»:

 

«Այսօր քաղաքական կլիման այնպիսինն է, որ ընտրությունների արդյունքների ճանաչումը բոլոր ուժերի կողմից լիովին հնարավոր է», - ասել է քաղաքագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին