Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր ասել է, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում առկա է «կայուն առաջընթաց»:
«Զարգացնելով հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, Հայաստանը նպաստում է մեր տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը»,- ասել է հանձնաժողովի նախագահը:
Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ը շարունակում է մնալ ՀՀ անվտանգության ապահովման բաղկացուցիչ մասը, սակայն դրան զուգահեռ Հայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, մասնավորապես, պաշտպանական բարեփոխումների ոլորտում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: