Օսկանյանը պատրաստ է դառնալ ԲՀԿ-ի թեկնածուն, եթե «Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել» - Mediamax.am

3709 դիտում

Օսկանյանը պատրաստ է դառնալ ԲՀԿ-ի թեկնածուն, եթե «Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը

Երեւան: Մեդիամաքս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանն այսօր ասել է, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով:

Ինչպես հաղորդել է Վարդան Օսկանյանի գրասենյակը, նա այդ մասին ասել է Civilnet-ին:

 

«ԲՀԿ-ի՝ սեփական թեկնածուով մասնակցելու վերաբերյալ կարող եմ ասել հետեւյալը: Նախ, կուսակցությունն այս հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական որոշում չի ընդունել: Այնպես որ, այն, ինչ ասելու եմ՝ իմ անձնական կարծիքն է: Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն այսօր Հայաստանում ծանրակշիռ եւ մեծ հեղինակություն ունեցող կուսակցություն է, եւ ժողովուրդը նրանից մեծ ակնկալիքներ ունի, ես կարծում եմ, որ նա միանշանակորեն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Բնական է, որ առաջին հերթին այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը: Սակայն, եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, եւ կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը», - ասել է Վարդան Օսկանյանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին