Փաշինյան. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը հաստատվել է - Mediamax.am

182 դիտում

Փաշինյան. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը հաստատվել է


Լուսանկարը` primeminister.am


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատվել»:

«Այս գործում անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա վարչակազմի դերակատարումը:

 

Պետք է գիտակցել, որ օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բոլորովին ուրիշ Հարավային Կովկասում, նոր Հայաստանի Հանրապետությունում։

 

Մենք՝ երրորդ հանրապետության քաղաքացիներս, չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում, դա մեզ անծանոթ զգացում է, որովհետեւ մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում։ Մենք զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել:

 

Հաստատված խաղաղությունը, սակայն, ամենօրյա խնամք է պահանջում, ինչպես նորածին երեխան, նոր տունը, նոր ավտոմեքենան»,- ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում, ամփոփելով վաշինգտոնյան հանդիպումները եւ ստորագրված հռչակագրերը, ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին