Ադրբեջանի իշխանությունների քայլը ոչնչով չի կարող արդարացվել, ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը - Mediamax.am

2708 դիտում

Ադրբեջանի իշխանությունների քայլը ոչնչով չի կարող արդարացվել, ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը


ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունների՝ Հունգարիայից վերադարձրած հայ սպայի սպանություն գործած հանցագործին ներում շնորհելու եւ պատասխանատվությունից ազատելու որոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ կասկածի տակ է դնում հանցագործությանը հակազդելու միջպետական համակարգի կարողությունը»:

Կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված մեկնաբանությունում նշվում է, որ «այդ քայլը, որը հստակ արվել է հօգուտ կարճաժամկետ քաղաքական նպատակների, չի կարող ոչնչով արդարացվել»:

 

«Ավելին, հանցագործի հերոսացումը միայն կաջակցի տարածաշրջանային առանց այդ էլ բարձր լարվածության աճին: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը չի հապաղի իր օբյեկտիվ գնահատականը պատահածին»,- ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին