Փաշինյան. Բաքվում հայ գերիների նկատմամբ օգտագործվում են արգելված միջոցներ - Mediamax.am

Մարտ 04, 2026
5323 դիտում

Փաշինյան. Բաքվում հայ գերիների նկատմամբ օգտագործվում են արգելված միջոցներ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում ակնհայտ երեւում է, որ հայ գերիների նկատմամբ օգտագործվում են արգելված միջոցներ»:

«Մենք տեղեկություններ ունենք, որ արգելված միջոցներով՝ ֆիզիկական, հոգեբանական, ճնշման գործիքներով, այլ արգելված միջոցներով տեղի է ունենում արգելված ներգործություն նրանց նկատմամբ, նրանք խոշտանգվում են»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձման համար «հայ դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է՝ առաջնորդվելով չվնասելու սկզբունքով»:  

 

«ՀՀ կառավարությունը` ի դեմս ԱԳՆ–ի, հանդես է եկել հստակ հայտարարությամբ, եւ մենք շարունակելու ենք մեր ջանքերը հասցեագրելու ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:




Մեր ընտրանին