Արմեն Գրիգորյան. «Հայաստանը աշխատում է գերիների վերադարձման հարցով» - Mediamax.am

468 դիտում

Արմեն Գրիգորյան. «Հայաստանը աշխատում է գերիների վերադարձման հարցով»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ իր վրա «շատ ծանր տպավորություն է թողել» Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարը:

«Շատ ծանր էր տեսնել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլեւ՝ մյուս գերիների նկարները: ՀՀ կառավարությունն օգտագործել է գոյություն ունեցող հնարավոր բոլոր գործիքները, որ լուծում գտնի եւ բոլոր գերիներն ազատ արձակվեն ու վերադառնան Հայաստան։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ»,-լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Գրիգորյանը։

 

Նրա խոսքով՝ գերիների վերադարձի հարցը «շատ նուրբ է, իսկ աշխատանքը, որը տարվում է, ամենօրյա ու ամենժամյա է»։

 

«Հայաստանը բոլոր հնարավոր երկրների հետ աշխատում է գերիների վերադարձման հարցով»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին