Ուժային կառույցների ղեկավարները ներկայացրել են հրաժարականի դիմումները - Mediamax.am

1412 դիտում

Ուժային կառույցների ղեկավարները ներկայացրել են հրաժարականի դիմումները


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Այսօր իր պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ Քյարամյանը նշել է.

 

«Եկել է պահը հայտնելու ձեզ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից»։

 

Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նախարար Վահե Ղազարյանը եւս հրաժարականի դիմում է ներկայացրել։

 

Ազատման դիմում է գրել նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ինչը հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։

 

Ավելի վաղ իր հրաժարականի մասին հայտնել էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:

 

Մամուլի հրապարակումների համաձայն, առաջիկա ժամերին հրաժարականի դիմում կներկայացնեն նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը եւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին