Սահմանազատման կանոնակարգը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը - Mediamax.am

2711 դիտում

Սահմանազատման կանոնակարգը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

Դրա սահմանադրականության հարցով գործի քննությունը ՍԴ-ում քննվել էլ սեպտեմբերի 24-ին, որոշումը կայացվել եւ հրապարակվել երկու օր անց՝ սեպտեմբերի 26-ի երեկոյան:

 

Այն կուղարկվի Ազգային ժողով վավերացման:

 

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ստորագրվել էր օգոստոսի 30-ին: Կանոնակարգի օրենքի նախագիծը կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատել էր սեպտեմբերի 5-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին