Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը կարող է գազ գնել Ադրբեջանից - Mediamax.am

1996 դիտում

Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը կարող է գազ գնել Ադրբեջանից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «աշխարհում չկա մի երկիր՝ էներգետիկ անկախ է»:

«Ռուսաստանից ու Իրանից ներկրում ենք գազ, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, թե ապագայում խաղաղության հաստատման դեպքում Հայաստանը կարող է գազ ներկրել նաեւ Ադրբեջանից:

 

Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում դեպի Նախիջեւան կամ Թուրքիա, ապա այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել»,- Համաշխարհային հայկական գագաթաժողովի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին