Փաշինյանին անհանգստացնում են կոռուպցիոն երեւույթների ակտիվացման մասին լուրերը - Mediamax.am

1098 դիտում

Փաշինյանին անհանգստացնում են կոռուպցիոն երեւույթների ակտիվացման մասին լուրերը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «անհանգստացնող են կոռուպցիոն երեւույթների ակտիվացման մասին հանրության շրջանում քննարկվող լուրերը, որոնք հիմնավորվում են մի շարք կոնկրետ բացահայտումներով»:

«Այլոց շարքում նաեւ ձգձգվող դատավարությունները եւ պատժի անխուսափելիության ընկալման բացակայությունն է պարարտ հող ստեղծում կոռուպցիոն երեւույթների  ակտիվացման համար: Հակակոռուպցիոն պայքարում առանցքային դեր ունեն կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը, ովքեր պետք է շարունակեն կոռուպցիայի դեմ պայքարի, դրա կանխարգելման համար լրջագույն մեխանիզմների ներդրման աշխատանքները», - ասել է Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների իր եզրափակիչ ելույթում:

 

«2018 թվականի հեղափոխությունն իրականացրած ժողովրդի ամենամեծ ակնկալիքն արդարությունն էր, կոռուպցիայի վերացումը Հայաստանի Հանրապետությունից: Պետք է ցավով արձանագրեմ, որ այդ ակնկալիքները շարունակում են մնալ իրենց տեղում, ինչը նշանակում է՝ դրանք իրականացված չեն առնվազն լիարժեք», - ելույթի սկզբում ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին