Վարդան Օսկանյան. Իմ դեմ հարուցված քրեական գործը «քաղաքական պատվեր է» - Mediamax.am

2757 դիտում

Վարդան Օսկանյան. Իմ դեմ հարուցված քրեական գործը «քաղաքական պատվեր է»


ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն այսօր կրկին հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը “քաղաքական պատվեր է”:

“Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որով փորձ է արվում ցույց տալ, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր չէ:

 

Կրկնում եմ՝ դա միանշանակ քաղաքական պատվեր է: Չեմ ուզում մտնել թվերի եւ այլ մանրամասների մեջ, բայց ուզում եմ ասել հետեւյալը՝ «փողերի լվացում – Օսկանյան - Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել”,- գրել է Օսկանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում:

 

Վարդան Օսկանյանը հավելել է, որ Սիվիլիթաս հիմնադրամի ստեղծման փողի աղբյուրները հայտնի են, իսկ փողի փոխանցումն իրեն եւ Սիվիլիթասին նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ եւ բանկի միջոցով:

 

“Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որեւէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, «Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը Ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ եւ իր կանոնադրական նպատակների իրականացման համար»: Միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի”,- եզրափակել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հանդես էր եկել հաղորդագրությամբ այս խնդրի շուրջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին