ՀՀ ԱԱԾ. Քննություն է իրականացվում Վարդան Օսկանյանի կողմից հարկային պարտավորություններից խուսափելու շուրջ - Mediamax.am

1463 դիտում

ՀՀ ԱԱԾ. Քննություն է իրականացվում Վարդան Օսկանյանի կողմից հարկային պարտավորություններից խուսափելու շուրջ


Վարդան Օսկանյանը
Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԱԾ-ն այսօր տարածել է հաղորդագրություն, որում մանրամասներ է ներկայացրել Վարդան Օսկանյանի եւ “Սիվիլիթաս” հիմնադրամի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. “Քրեական  գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված  “Պոլիմեր Մատերիալս” եւ “Հանթսման Ինթերնեյշնլ” կորպորացիաներին պատկանող, ՀՀ-ում հիմնադրված “Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս” ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2 մլն դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձեւակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ ՀՀ-ում թողնված եւ բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1 մլն135 հազ. դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը “Սիվիլիթաս” հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաեւ գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:

 

Բացի այդ, “Սիվիլիթաս” հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրության եւ գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում “Պոլիմեր Մատերիալս” եւ “Հանթսման  Ինթերնեյշնլ” կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2 մլն դոլար գումարի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել”:

 

ԱԱԾ մամուլի կենտրոնից Մեդիամաքս-ին հայտնել են, որ քրեական գործով նշանակվել են հարկային ստուգումներ, ապրանքագիտական փորձաքննություն:

 

Երեկ տվյալ գործի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաեւ Վարդան Օսկանյանը, որը նշել է, որ “հարուցված քրեական գործի հետեւում քաղաքական պատվեր կա”:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին