Երեւան: Մեդիամաքս: Բրիտանական Economist Intelligence Unit (EIU) կենտրոնը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը կայուն են:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանում մասին մայիսին թողարկված զեկույցում EIU-ն նշում է, որ «ամենայն հավանականությամբ, նախագահ Սարգսյանը կվերընտրվի երկրորդ ժամկետով»:
««Բարգավաճ Հայաստանը» Հանրապետական կուսակցության կողմից որոշ ճնշման տակ էր գտնվում` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած կապերի պատճառով: ՀՀԿ մի քանի կարեւոր ներկայացուցիչներ կոչ էին անում «Բարգավաճ Հայաստանին» աջակցել Սարգսյանի երկրորդ ժամկետի հայտին, ինչը մինչ այժմ չի արվել: Ընդդիմությունը դժվար թե Սարգսյանի համար լուրջ վտանգ ներկայացնի, քանի որ, հաշվի առնելով լուրջ տարաձայնությունները երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների միջեւ, նրանք դժվար թե կարողանան միասնական թեկնածու առաջադրել», - նշվում է զեկույցում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: