Դավիթ Տոնոյան․ «Հինգերորդ շարասյան» մասին թեզը քաղաքական շահարկում է - Mediamax.am

1771 դիտում

Դավիթ Տոնոյան․ «Հինգերորդ շարասյան» մասին թեզը քաղաքական շահարկում է


Լուսանկարը` ՀՀ ՊՆ (արխիվային լուսանկար)


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքել է վարչապետի վերջին մամուլի ասուլիսում հնչած հայտարարությունը մեկնաբանելու լրատվամիջոցների խնդրանքին։ Փաստաբանական խումբը ստացված հարցերը միավորել է մեկում։։

 

- Վերջին մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսել է 2020թ. պատերազմի ընթացքում բանակում գործող «հինգերորդ շարասյան» մասին: Պատերազմի ընթացքում կամ դրա ավարտից հետո Փաշինյանը Ձեզ երբեւէ ասե՞լ է, որ զինված ուժերում «հինգերորդ շարասյուն» կա:

 

- Ոչ, այդպիսի ակնարկ անգամ չի եղել: «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ներգցված թեզը եւ դրա քննարկումը անընդունելի է ինձ համար, քանի որ այն ՀՀ զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է:

 

Նաեւ չգիտեմ՝ ՀՀ վարչապետը որեւէ շարասյան գոյության ապացույց ունի, թե ոչ, բայց եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ իր գնահատականները հիմնված են փաստերի վրա:

 

Համոզված եմ, որ պետք է դադարեցնել նշված քաղաքական շահարկման հանրային քննարկումը եւ սպասել իր նշած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաեւ նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին հավանական լինելը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին