Նիկոլ Փաշինյան. Նոր էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է - Mediamax.am

3151 դիտում

Նիկոլ Փաշինյան. Նոր էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանի սահմաններին ու Լեռնային Ղարաբաղում շատ մեծ է նոր էսկալացիայի հավանականությունը:

«Եթե հետեւում եք լրահոսին, տեսնում եք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունն ու քաղաքականությունը: Ես կարծում եմ՝ այո ՛, հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը եւ ՛ Հայաստանի սահմանների երկայնքով, եւ ՛ Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ այս եզրակացությունը հիմնված է Ադրբեջանի առավել ագրեսիվ դարձող հռետորաբանության վրա, ինչպես նաեւ «կան որոշակի այլ տվյալներ»:

 

«Ինչ վերաբերում է զսպման մեխանիզմներին՝ մենք համոզված ենք եւ հարյուր տոկոսով գիտենք՝ Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ եւ էսկալացիա: Սա է պատճառը, որ Հայաստանը որոշում կայացրեց հրավիրել Եվրամիության դիտորդներին: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը պետք է արձանագրի՝ նոր էսկալացիայի վտանգը շատ մեծ է: Հատկապես հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն ու էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ շատ պատեհ կլինի Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ ուղարկել միջազգային փաստահավաք առաքելություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին