Դե Վաալ. Վարդանյանի հեռացումը ցանկանում էին թե՛ Ալիեւը, թե՛ Փաշինյանը - Mediamax.am

2584 դիտում

Դե Վաալ. Վարդանյանի հեռացումը ցանկանում էին թե՛ Ալիեւը, թե՛ Փաշինյանը


Լուսանկարը` https://www.tuftsgloballeadership.org/


Երեւան։ Մեդիամաքս։ Կարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը կարծում է, որ Ռուբեն Վարդանյանի հեռացման Արցախի պետական նախարարի պաշտոնից ցանկանում էին հասնել ինչպես Իլհամ Ալիեւը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը:

«Վարդանյանը Ղարաբաղի դե ֆակտո նախագահի կողմից աշխատանքից ազատվեց 2023 թվականի փետրվարի 23-ին: Մի քանի այլ բաներ եւս պետք է տեղի ունենան մինչեւ ճանապարհի վերաբացումը: Ռուսաստանը նույնպես իր ասելիքը կունենա, բայց այժմ այդ զարգացումն ավելի մոտ է թվում: Եթե դա տեղի ունենա, Փաշինյանը եւ Ալիեւը կարող են վերսկսել դեկտեմբերին դադարեցված բանակցությունները ԵՄ-ի միջնորդությամբ», - գրում է դե Վաալը «Հայաստանի անորոշության տարին» հոդվածում:

 

Միաժամանակ նա նկատում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքումը դյուրին չի լինելու: «Ղարաբաղի ապագան դեռ վիճարկվում է, եւ հայկական կողմը խիստ կասկածանքով է վերաբերվում Ադրբեջանի մտադրություններին», - նշում է վերլուծաբանը:

 

«Փաշինյանը չի թաքցնում իր անհանգստությունը Ռուսաստանից Հայաստանի ռազմական եւ տնտեսական կախվածության վերաբերյալ: Նա հրապարակայնորեն կասկածի տակ է դնում Ռուսաստանի ղեկավարած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օգտակարությունը՝ ի հեճուկս Մոսկվայի դժգոհությունների եւ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի սպառնալիքների: Փաշինյանը բազմիցս դիմել է արեւմտյան գործընկերներին եւ այժմ ունի Եվրամիության մոնիտորինգի առաքելություն երկամյա մանդատով, ինչն առաջացնում է Ռուսաստանի արտգործնախարարության դժգոհությունը», - գրում է դե Վաալը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին