Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի դիմում է ներկայացրել - Mediamax.am

1679 դիտում

Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի դիմում է ներկայացրել


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։

ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ նրա հրաժարականն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ է:

 

«Ըստ ՀՀ օրենսդրության՝ Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում»,- ասված է ՄԻՊ հաղորդագրությունում:

 

Քրիստինե Գրիգորյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան էր ընտրվել մեկ տարի առաջ՝ 2022թ. հունվարի 24-ին: Մինչ այս նա զբաղեցնում էր արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

 

2016 թվականի փետրվարի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արման Թաթոյանի լիազորություններն ավարտվեցին 2022թ. փետրվարի 23-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին