Պաղեստինի արտգործնախարարը մտադիր է Հայաստան այցելել - Mediamax.am

3120 դիտում

Պաղեստինի արտգործնախարարը մտադիր է Հայաստան այցելել


Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքը
Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքը

Լուսանկարը` http://moskprf.ru

Էդվարդ Նալբանդյանը Չմիացած երկների արտգործնախարարների հանդիպմանը
Էդվարդ Նալբանդյանը Չմիացած երկների արտգործնախարարների հանդիպմանը

Լուսանկարը` www.mfa.am


Երեւան: Մեդիամաքս: Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքը մտադիր է Հայաստան այցելել:

Այդ մասին նա ասել է Շարմ էլ-Շեյխում կայացած Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:

 

Եգիպտոսի արտգործնախարար Մուհամադ Ամրի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկել է երրկկողմ փոխգործակցության ընդլայնման հարցերը, մտքեր են փոխանակվել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:

 

Լիբանանի արտգործնախարար Անսար Մանսուրի հետ ՀՀ ԱԳ նախարարը քննարկել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ` քննարկելով տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրներ:

 

Իրաքի իր գործընկեր Հոշիար Զեբարիի հետ հայ նախարարը խոսել է քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական փոխգործակցության խթանման հարցերի շուրջ: Իրաքի արտգործնախարարը վերահաստատել է իր երկրի կառավարության որոշումը` Երեւանում դեսպանություն հիմնելու մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին