«Ադրբեջանը ԼՂ հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» ու կրակում նրանց վրա» - Mediamax.am

899 դիտում

«Ադրբեջանը ԼՂ հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» ու կրակում նրանց վրա»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» ու միաժամանակ կրակում նրանց վրա, երբ նրանք գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում։

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո սպանության փորձի 54 դեպք է գրանցվել, սպանվել է 3 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 16-ը։ Արդյո՞ք սա իրականացումն է ադրբեջանական կողմի այն նարատիվի, ըստ որի «ԼՂ հարցը լուծված է»»,- Թվիթերում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին