Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի համատեղ հայտարարությունը - Mediamax.am

4224 դիտում

Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի համատեղ հայտարարությունը


Լուսանկարը` kremlin.ru


Կրեմլի կայքում հրապարակվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով։

Հայտարարության մեջ ասվում է.

 

«Քննարկել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը:

 

Վերահաստատել ենք հանձնառությունը խստորեն պահպանել նշված բոլոր  պայմանավորվածությունները՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների համապարփակ կարգավորման, խաղաղության, կայունության, անվտանգության ապահովման եւ Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացման շահերից ելնելով։ Համաձայնել ենք լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացող խնդիրների հրատապ լուծմանը, ներառյալ մարդասիրական հարցերը։

 

Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումը իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծել ենք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված դրա ջանքերի պահանջված լինելը։

 

Պուտին. «Ամեն ինչ համաձայնեցնել չհաջողվեց»

Պայմանավորվել ենք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, բոլոր խնդրահարույց հարցերը քննարկել եւ լուծել բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անքակտելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ ՄԱԿ-ի Կանոնադրության եւ Ալմա-Աթայի 1991 թ. հռչակագրի համաձայն։

 

Ընդգծել ենք Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարեւորությունը՝ տարածաշրջանում կայուն եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Պայմանավորվել ենք գոյություն ունեցող մշակումների հիման վրա շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։

 

Ընդգծել ենք Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դրական մթնոլորտի ձեւավորման կարեւորությունը՝ ռուսաստանյան աջակցությամբ հասարակության, փորձագիտական համայնքների ներկայացուցիչների եւ կրոնական առաջնորդների միջեւ երկխոսությունը շարունակելու, ինչպես նաեւ միջխորհրդարանական եռակողմ շփումների մեկնարկը՝ երկու երկրների ժողովուրդների միջեւ վստահությունը ամպրապնդելու նպատակով։

 

Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ շարունակելու ամեն կերպ նպաստել Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունություն եւ բարգավաճման ապահովմանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին