Պուտին. «Ամեն ինչ համաձայնեցնել չհաջողվեց» - Mediamax.am

3276 դիտում

Պուտին. «Ամեն ինչ համաձայնեցնել չհաջողվեց»


Լուսանկարը` kremlin.ru


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո ասել է, որ կողմերը համատեղ հայտարարություն են համաձայնեցրել։

«Մեր ընդհանուր կարծիքով՝ շատ օգտակար հանդիպում էր։ Ըստ իս, այն շատ լավ մթնոլորտ է ստեղծել որոշակի սկզբունքային հարցերի շուրջ հնարավոր ապագա պայմանավորվածությունների համար։

 

Այսօր մենք համաձայնեցրել ենք համատեղ հայտարարությունը։ Անկեղծ պետք է ասեմ, որ ամեն ինչ համաձայնեցնել չհաջողվեց, որոշ բաներ ստիպված էինք հանել մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից։ Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականի հետ, որ հանդիպումը օգտակար էր, և այն պայմաններ է ստեղծում իրավիճակի կարգավորմանն ուղղված հետագա քայլերի համար։ Ի նկատի ունեմ և՛ ոչ վաղ անցյալի, և՛ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները։

 

Այն ժամանակ մեզ հաջողվեց պայմանավորվել սկզբունքային հարցերի շուրջ, և այսօրվա քննարկումը ցույց է տալիս, որ մենք կարող ենք պայմանավորվել նաև մեր երկրների ապագայի շուրջ։

 

Ռուսաստանն անելու է ամեն ինչ՝ վերջնական և համապարփակ կարգավորման հասնելու համար»,- ասել է Պուտինը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին