Սանոսյան. Դեպի Արցախ նոր ճանապարհը կկառուցվի մինչեւ 2023թ․ գարուն - Mediamax.am

883 դիտում

Սանոսյան. Դեպի Արցախ նոր ճանապարհը կկառուցվի մինչեւ 2023թ․ գարուն


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ դեպի Արցախ նոր՝ Բերձորը շրջանցող Կոռնիձոր-Տեղ Մ12 մայրուղու շինարարությունը սկսված է:

«Շինարարությունը սկսել ենք, տեխնիկան աշխատում է, ճանապարհը կառուցվում է»,- ասել է Սանոսյանը:

 

Շինարարության ավարտի մասին հարցին ՏԿԵ նախարարը պատասխանել է. «Մինչեւ գարուն: Երեք մասի ենք բաժանել, շինարարներն ակտիվ աշխատում են»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին