Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին, որի ուղղությամբ կառավարությունը սերտորեն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ:
Կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման, սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, խաղաղության օրակարգի շուրջ եւ կարեւորել միջազգային գործընկերների հասցեական արձագանքը տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին:
















