Տոնոյանի փաստաբանները կմիջնորդեն այսօրվա դատական նիստն անցկացնել դռնբաց ռեժիմով - Mediamax.am

2038 դիտում

Տոնոյանի փաստաբանները կմիջնորդեն այսօրվա դատական նիստն անցկացնել դռնբաց ռեժիմով


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն այսօր ժամը 15:00-ին կայանալիք դատական նիստի ընթացքում միջնորդելու է այն անցկացնել դռնբաց ռեժիմով:

Պաշտպանական կողմը հայտնել է, որ մտադիր է դատարան ներկայացնել առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը հաստատող փաստաթղթեր, որոնք որեւէ դասակարգում չունեն:

 

Փաստաբանների հայտարարության մեջ նշված է, որ փաստաթղթերը որեւէ գաղտնիք չեն պարունակում, չեն պարունակում նաեւ ազգային անվտանգության եւ հասարակական կարգի պաշտպանության շահերին վնասող որեւէ ռիսկ, եւ «գոնե այս դատական նիստի անցկացումը դռնփակ ռեժիմով կհանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը եւ կխախտի արդարադատության շահը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին