Փաշինյան. «Բոլոր պրոբլեմները սաղմնավորվել են հանրակրթության մակարդակում» - Mediamax.am

2658 դիտում

Փաշինյան. «Բոլոր պրոբլեմները սաղմնավորվել են հանրակրթության մակարդակում»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել, որ Հայաստանի «առանց բացառության բոլոր պրոբլեմները սաղմնավորվել են հենց նախնական դպրոցական կամ հանրակրթության մակարդակում»:

«Մեր հայրենիքը անցնում է դժվար ժամանակներով, եւ ուզում եմ վերահաստատել, որ բոլոր այն խնդիրները, որ մենք ունենք, դրանց լուծումը նախ կրթության ոլորտում պիտի փնտրենք եւ գտնենք, որովհետեւ այդ բոլոր, առանց բացառության բոլոր պրոբլեմները սաղմնավորվել են հենց նախնական դպրոցական կամ հանրակրթության մակարդակում, երբեմն ու հաճախ բառիս բուն իմաստով դրանց բացակայության կամ կիսակատարության հետեւանքով:

 

Այսօր մեր կառավարությունը լայնամասշտաբ բարեփոխումներ է իրականացնում հանրակրթության ոլորտում: Այդ բարեփոխումների առանցքում որակյալ կրթության հասանելիությունն է եւ ուսուցչի դերի բացառիկության ընդգծումը՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով եւ արդյունքներով:

 

Կառավարության երեկվա նիստում հայտարարեցի, որ կրթության ոլորտի որակյալ բարեփոխումը մեր ամենակարեւոր անելիքն է, եւ մենք ավելի կարեւոր ոչինչ չունենք անելու: Սրանում ոչ մի չափազանցություն չկա», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շրջանավարտներին ուղղված շնորհավորական ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին