Հայտնի է սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի կազմը - Mediamax.am

1898 դիտում

Հայտնի է սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի կազմը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին:

Հաստատվել է նաեւ հանձնաժողովի անհատական կազմը.

 

Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

Գ. Մինասյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

Հ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

 

Ն. Ավագյան - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ

 

Ա. Գուգարաց - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ

 

Ե. Կիրակոսյան - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

 

Ա. Մարտիկյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

 

Դ. Սանամյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ

 

Ա. Մարալչյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար

 

Ս. Պետրոսյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին