Լուկյանով. «Թուրքիան է առանցքային տերություն դարձել այս տարածաշրջանում» - Mediamax.am

6854 դիտում

Լուկյանով. «Թուրքիան է առանցքային տերություն դարձել այս տարածաշրջանում»


Լուսանկարը` https://100biografiy.ru/


Երեւան: Մեդիամաքս: Քաղաքագետ, Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով, «Ղարաբաղում իրավիճակը գնահատելու համար պետք է նայել ոչ թե ԱՄՆ-ին, այլ Անկարայի մեր «երդվյալ ընկերներին», քանի որ Թուրքիան է այժմ առանցքային տերությունը աշխարհի այս հատվածում»:

«Նրա [Թուրքիայի] դիրքերը շատ են ամրապնդվում։ Էրդողանին պետք է արժանին մատուցել. նա հմտորեն է օգտագործում այս բոլոր բարդ գործընթացները թուրքական ազդեցությունն ու թուրքական կարողությունները ուժեղացնելու համար։ Բայց կարծում եմ, որ հիմա ինքը, ինչպես նաեւ Ադրբեջանը, մի փոքր վախենում են լրացուցիչ ճոճել նավակը։ Աշխարհի այս հատվածում, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է`Ուկրաինան, Սեւծովյան եւ Կասպից տարածաշրջանները    , ամեն ինչ արդեն շատ երերուն է: Ամենայն հավանականությամբ, այստեղ հնարավորություններ կգտնեն առայժմ ոչինչ չփոխելու մասին պայմանավորվելու համար»,- ասել է Ֆյոդոր Լուկյանովը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում։

 

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո փորձում օգտագործել իրավիճակը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Նրանք այդ կերպ փորձում են իրենց ապահովագրել, քանի որ վստահ չեն, թե ինչ կլինի Ռուսաստանի եւ Ղարաբաղի հետ, եթե Ուկրաինայում մեր գործերը չգնան այնպես, ինչպես մենք ենք ուզում»,- ասել է քաղաքագետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին