ՔՊ-ն Հայաստանի նախագահի պաշտոնում կառաջադրի Վահագն Խաչատուրյանին - Mediamax.am

Փետրվար 24, 2026
2838 դիտում

ՔՊ-ն Հայաստանի նախագահի պաշտոնում կառաջադրի Վահագն Խաչատուրյանին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կառաջադրեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

Այդ մասին այսօր ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

 

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր մեկնաբանել է, թե ինչու է ընտրությունըկանգ առել Վահագն Խաչատուրյանի թեկնածության վրա.

 

«Քննարկվել են նաեւ այլ թեկնածուներ, շատ տարբեր փաստարկներ են բերվել: Երկար քննարկումներից հետո այս որոշումը կայացրեցինք: Դժվար է երկու բառով ասել, թե ինչու հենց նրան: Ես անձամբ գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, որն իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ լավ կիրականացնի այն պարտականությունները, որ նախատեսվում են»:




Մեր ընտրանին