Արմեն Սարգսյանը կրկին խոսել է սահմանադրական փոփոխությունների մասին - Mediamax.am

2356 դիտում

Արմեն Սարգսյանը կրկին խոսել է սահմանադրական փոփոխությունների մասին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում սահմանադրական փոփոխությունները շատ կարեւոր նպատակ է համարում:

«Կարծում եմ, որ Հայաստանը նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի փոխելու որոշումը ճիշտ չէր: Գործող Սահմանադրությունը շատ թերություններ ունի, եւ ինքս դրա փոփոխության կողմնակից եմ, որ այն հավասարակշռված լինի: Հակառակ դեպքում ապագայում այս ամենը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների»,- ասել է նախագահը ռուսական «Аргументы и Факты» պարբերականին տված հարցազրույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին