Պատրուշեւ. Ռուսական կողմն ինտենսիվ աշխատում է հարցի լուծման համար - Mediamax.am

3007 դիտում

Պատրուշեւ. Ռուսական կողմն ինտենսիվ աշխատում է հարցի լուծման համար


Լուսանկարը` gazeta.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարներ Արմեն Գրիգորյանը եւ Նիկոլայ Պատրուշեւը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:

Արմեն Գրիգորյանն ասել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգությունն անընդունելի է, հետեւաբար՝ ադրբեջանական զինված ստորաբաժանումները պետք է թողնեն այդ տարածքները եւ վերադառնան ելման դիրքեր:

 

Նա նշել է, որ Ադրբեջանի հավակնություններն անհիմն են, եւ որ կան դեռ խորհրդային շրջանից մնացած քարտեզներ, որոնք հիմնավորում են այդ տարածքների հայկական լինելը:

 

Խոսելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմելու մասին՝ Արմեն Գրիգորյանը կարեւորել է նաեւ ՀԱՊԿ շրջանակներում անհրաժեշտ մեխանիզմների գործարկման հնարավորությունը՝ հարցի հնարավորինս արագ կարգավորման նպատակով:

 

Նիկոլայ Պատրուշեւը բարձր է գնահատել հայկական կողմի զսպվածությունն այս հարցում՝ կարեւորելով լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը, հավելելով նաեւ, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույտ լուծման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին