Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ «Հայաստանն ու նրա ժողովուրդը վերապրել են իրենց պատմության դժվար շրջան, եւ վարչապետը ստիպված էր շատ դժվար որոշումներ կայացնել»:
Ելույթ ունենալով այսօր ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, որն անցկացվել է հեռավար կարգով, Պուտինը, մասնավորապես, ասել է.
«Իրոք, Հայաստանն ու հայ ժողովուրդը վերապրել են իրենց պատմության շատ դժվար ժամանակաշրջան, եւ վարչապետը ստիպված էր կայացնել շատ դժվար, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ»:
Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ այս որոշումների ընդունումը Նիկոլ Փաշինյանից «անձնական մեծ արիություն էր պահանջում»:
«Սա ակնհայտ է: Այսօրվա հանդիպմանը ներկա գտնվողներից յուրաքանչյուրը հասկանում է պատասխանատվության աստիճանը նման որոշումներ կայացնելիս:Նա իր վրա վերցրեց այս պատասխանատվությունը», - ասել է Պուտինը:
Նա ավելացրել է, որ ՀԱՊԿ գործընկերների խնդիրն է աջակցել Հայաստանի վարչապետին եւ նրա թիմին` խաղաղ կյանք հաստատելու, կայացված որոշումների կատարումն ապահովելու եւ դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: