Եվրոպան կարող է դառնալ Թուրքիայի գերին, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

2054 դիտում

Եվրոպան կարող է դառնալ Թուրքիայի գերին, ասել է ՀՀ նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ «Եվրոպան կարող է դառնալ Թուրքիայի գերին»:

Ամերիկյան Fox News Channel հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտվել է այն հանգամանքից, որ ողջ աշխարհը զբաղված է կորոնավիրուսով ու տնտեսական ճգնաժամով:

 

Արմեն Սարգսյանն ասել է.

 

«Եթե Թուրքիան հաջողի, նա մեծ ազդեցություն կունենա այստեղ տեղի ունեցող իրադարձությունների վրա եւ հսկողություն կհաստատի միջազգային էներգետիկ ռեսուրսների նկատմամբ: Այսինքն, ինչ-որ առումով Եվրոպան կդառնա Թուրքիայի գերին, որը կբացի եւ կփակի խողովակաշարը, Կենտրոնական Ասիան եւս կդառնա գերի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին