Ալիեւ. «Փաշինյանը հոգնեցրել է աշխարհի առաջնորդներին իր զանգերով» - Mediamax.am

7274 դիտում

Ալիեւ. «Փաշինյանը հոգնեցրել է աշխարհի առաջնորդներին իր զանգերով»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարծիքով, Թուրքիան պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության քաղաքական եւ հետկոնֆլիկտային կարգավորմանը:

«Տարածաշրջանային տերությունները՝ ներառյալ Թուրքիան եւ Ռուսաստանը, պետք է ակտիվ մասնակցեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, իսկ միջազգային կազմակերպությունները պետք է տան այդ գործընթացի երաշխիքները»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի «Առաջին ալիքին» տված հարցազրույցում, որը վկայակոչում է «Ինտերֆաքսը»:

 

«Այսօր մեծ տերություն Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ մեծ տերություն Թուրքիայի համագործակցությունը շատ ավելի անկեղծ, ուժեղ եւ արդյունավետ է, քան Թուրքիայի համագործակցությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի հետ, որն անընդհատ մեղադրում է Թուրքիային ինչ-որ բաներում (ամենայն հավանականությամբ, ի նկատի է ունի Ֆրանսիան - Մեդիամաքս)»,- ասել է Ալիեւը:

 

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի առաջնորդը կորցնում է իր դիրքերը համաշխարհային առաջնորդների աչքերում:

 

«Այսօր, երբ հակամարտությունը տեղափոխվել է ակտիվ փուլ, եւ երբ Հայաստանի վարչապետը, ինչպես տեսնում եմ, արդեն հոգնեցրել  է աշխարհի առաջնորդներին իր հեռախոսազանգերով, պարզ է, թե ով ունի կարգավորման ներուժ: Եվ նրանք, ովքեր ունեն կարգավորման ներուժ, ում Ադրբեջանը հարգում է արժանապատվության, արդարության, անկեղծության համար, պետք է լինեն երկարաժամկետ խաղաղության երաշխավորները »,- ասել է Ալիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին