Ջեֆրի Ռոբերտսոնը եւս Ալիեւին տեսնում է մեղադրյալի կարգավիճակում - Mediamax.am

21740 դիտում

Ջեֆրի Ռոբերտսոնը եւս Ալիեւին տեսնում է մեղադրյալի կարգավիճակում


Ջեֆրի Ռոբերտսոնը եւ Ամալի Քլունին
Ջեֆրի Ռոբերտսոնը եւ Ամալի Քլունին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Բրիտանացի հայտնի փաստաբան, պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերտսոնը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դիմի Միջազգային քրեական դատարանին, որպեսզի վերջինս սկսի ագրեսիայի հանցագործության հետաքննությունը, «որը Ալիեւը իրագործել է Թուրքիայի նախագահի աջակցությամբ»:

Ջեֆրի Ռոբերտսոնն այդ մասին գրել է The Australian թերթում հրապարակված հոդվածում, որում կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանի նախագահին:

 

«Չնայած նրա հերքումներին, ֆրանսիական, ռուսական եւ բրիտանական ԶԼՄ-ների բերած վկայությունները փաստում են, որ թուրքական ընկերությունները հավաքագրել են սիրիացի վարձկաններին՝ ադրբեջական զորքերին միանալու համար», - ասել է փաստաբանը:

 

Ջեֆրի Ռոբերտսոնը եւ Ամալի Քլունին պաշտպանում էին Հայաստանի շահերը, որը որպես երրորդ կողմ ներգրավված էր «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում:

 

Հոկտեմբերի 3-ին մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի մեկ այլ առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասը կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջեւ՝ ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին