Երեւան: Մեդիամաքս: Իսրայելական Haaretz թերթը գրում է Արցախյան պատերազմի մասին՝ նշելով, որ «շատ երկար դադարից հետո անգամ Իսրայելը, ըստ երեւույթին, Թուրքիայի հետ նույն ճամբարում է»:
«Նեգեւում գտնվող իսրայելական ավիաբազաներում վայրէջք կատարող ադրբեջանական բեռնատար ինքնաթիռները գրեթե սովորական տեսարան են, ինչը վկայում է երկու երկրների միջեւ լայնածավալ ռազմական գործարքների մասին: Սակայն բեռնատար ինքնաթիռների ժամանման հաճախականությունն ու ժամկետները վկայում են Լեռնային Ղարաբաղի համար նոր մարտից առաջ ադրբեջանական ուժերի համալրման մասին»,- գրում է թերթը:
«Հարցը միայն զենքի վաճառքի շահութաբեր գործարքները չեն: Իսրայելը Ադրբեջանին համարում է իր ռազմավարական դաշնակիցը: Կասպից ծովի ափին գտնվող այս կլեպտոկրատիան Իսրայելի գնած նավթի աղբյուրն է, իսկ իր դիրքի պատճառով ծառայում է որպես չափազանց օգտակար «ետնադուռ» դեպի Իրան, որը կարելի է օգտագործել հետախուզական եւ այլ գաղտնի նպատակներով»,- նշում է թերթը:
«Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Հայաստանի հիմնական աջակիցներից մեկն է, ինչը Իսրայելին հնարավորություն է տալիս ոչ պաշտոնական խողովակներով երկխոսություն հաստատել Էրդողանի Թուրքիայի հետ, ինչպես նաեւ մեծացնել Անկարայի եւ Թեհրանի պառակտումը», - գրում է Haaretz-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: