«Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ակտիվ փուլում է» - Mediamax.am

5746 դիտում

«Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ակտիվ փուլում է»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ակտիվ փուլում է, եւ մենք վճռական ենք այդ օրակարգն առաջ մղելու հարցում»:

«Նպատակը մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ հզորացումն է՝ իրապես անկախ դատական համակարգի ձեւավորումը, վստահելի ընտրական գործընթացի երաշխավորումը, արդյունավետ հակակոռուպցիոն պայքարը», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հունիսի 30-ին Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ հանդիպմանը:

 

Խոսելով դատաիրավական ոլորտի բարեփոխումների մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ռեֆորմը միտված է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության վերականգնմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին