Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին - Mediamax.am

6815 դիտում

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանում բարձր են գնահատում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ակտիվ շահագրգռությունը:

ՌԴ նախագահն այս մասին նշել է Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ արված շնորհավորական ուղերձում:

 

«Համոզված եմ, որ երկկողմ կառուցողական համագործակցության հետագա ընդլայնումը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը համապատասխանում են մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին