ԲՀԿ-ն կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բայց ոչ հիմա - Mediamax.am

3800 դիտում

ԲՀԿ-ն կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բայց ոչ հիմա


ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը
ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր Մեդիամաքս-ին ասել է, որ "Բարգավաճ Հայաստան” կուսակցության ծրագրում ամրագրված է համամասնական ընտրակարգին աստիճանաբար անցման դրույթը:

“Եթե ցանկանում ենք ունենալ իրապես քաղաքակիրթ խորհրդարան, որտեղ ներկայացված կլինի քաղաքական կուսակցություններն իրական դերն ու նշանակությունը, շատ կարեւոր է աստիճանական կերպով անցում կատարել դեպի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ: Սա կարեւորագույն խնդիրներից մեկն է, որին պետք է հասնել` հաշվի առնելով առկա իրողությունները”, - նշել է Նաիրա Զոհրաբյանը Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում:

 

Նա հիշեցրել է, որ «վերջերս խորհրդարանը ընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը եւ քաղաքական ուժերը համաձայնության եկան գործող համամասնությունը առայժմ պահպանելու մասին»:

 

«Վստահ չեմ, որ իրատեսական է անդրադառնալ այս խնդրին այն կարճ ժամանակահատվածում, որը մնացել է մինչեւ 2012թ. ԱԺ ընտրությունները», - ասել է Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համատեղ կոչը` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին:

 

Նաիրա Զոհրաբյանը հավելել է, որ այդ առաջարկը ԲՀԿ-ում եւ կոալիցիայում չի քննարկվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին