Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր տեղեկացրել է, որ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանն այսօր երեկոյան բերման կենթարկվի:
ԱԱԾ ղեկավարի խոսքով՝ այսօր վաղ առավոտից հատուկ գործողություններ են իրականացվում Գագիկ Խաչատրյանին եւ նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող տներում, բնակարաններում եւ առանձնատներում:
«Գագիկ Խաչատրյանին դեռեւս չեն ձերբակալել։ Խուզարկությունն այս պահին շարունակվում է, խուզարկությունից հետո նա բերման կենթարկվի։ Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերով գումարների վատնման եւ պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, կլրացվի այլ հոդվածներով»,- ասել է Արթուր Վանեցյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: