Երեւան: Մեդիամաքս: Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ «աշնանը քաղաքական պայքարը ավելի համակարգային եւ ծավալուն բնույթ կկրի»:
«Աշնանը ընդդիմադիր դաշտում կավարտվի կոնսոլիդացման եւ գործընկերության ձեւավորման գործընթացը, եւ քաղաքական պայքարը ավելի համակարգային եւ ծավալուն բնույթ կկրի»,- ասել է Ռոբերտ Քոչարյանն՝ այսօր «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակված հարցազրույցում:
Նախկին նախագահը նկատել է, որ «այդ գործընթացներում ես կլինեմ կարեւոր, սակայն ոչ միակ օղակը»: Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասել է, որ եթե խորհրդարանական ընդդիմությունն առավել արմատական դիրքերից հանդես չգա, այն կկորցնի իր ընտրողներին:
«Կարծում եմ, որ ամեն դեպքում իշխանության հարցը լուծվելու է փողոցում… արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Կառավարման նման որակով այս իշխանությունը երկար չի դիմանա եւ վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընդ որում, ընտրողը կուշտ է լինելու պոպուլիստներից եւ ավելի հաշվենկատ ընտրություն կկատարի: Սովորաբար տապալված պոպուլիստներին փոխարինում են փորձառու, կրթված եւ հավասարակշռված պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: