Ռուսաստանի իրադարձություններն ուղղակիորեն չեն անդրադառնա Հայաստանում կատարվող գործընթացների վրա, կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը - Mediamax.am

4933 դիտում

Ռուսաստանի իրադարձություններն ուղղակիորեն չեն անդրադառնա Հայաստանում կատարվող գործընթացների վրա, կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը


Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ինչպես էլ զարգանան հետընտրական իրադարձություները Ռուսաստանում, դրանք ուղղակիորեն չեն ազդի Հայաստանում առկա գործընթացների վրա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, քաղաքագետի կարծիքով, Հայաստանի նախընտրական արշավը ընդհանուր շատ քիչ բան է ունենալու Ռուսաստանի հետ:

 

Մեկնաբանելով Մոսկվայի Բոլոտնի հրապարակում տեղի ունեցող հետընտրական հանրահավաքները` Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ 10 տարվա մեջ առաջին անգամ տեղի է ունեցել լուրջ փոփոխություն եւ իշխանության դելեգիտիմացիա:

 

“1999-ից հետո այնպիսի տպավորություն էր, որ կա թաքուն հասարակական պայմանագիր, համաձայն որի տնտեսական բարօրության համար մարդիկ պատրաստ են զիջել իրենց ազատության մի մասը: Ներկայումս այդ “պայմանագիրը” խախտվել է: Դա չի նշանակում, որ հեղափոխություն է լինելու կամ ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվելու, սակայն իշխանության լեգիտիմությունը սուր նվազել է”, - նշել է փորձագետը` հավելելով, որ ՌԴ իշխանությունները շփոթության մեջ են, եւ նրանց արձագանքը ինչ-որ չափով որակավորված չէ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին