Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը համոզված է, որ «21-րդ դարը հայերի դարն է»:
«Մենք համաշխարհային ազգ ենք, մենք կարող ենք փոխվել, ադապտացվել, մենք նորարար ենք»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ Նուր-Սուլթանում պատասխանելով «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» քննարկման մասնակիցների հարցերին:
Նախագահն ասել է, որ աշխարհն արագ փոփոխվում է, սակայն պետք չէ վախենալ այդ փոփոխություններից, քանի որ դրանք նոր հնարավորություններ են ստեղծում:
«Նրանք, ովքեր ունեն հստակ տեսլական, ովքեր ներդաշնակության մեջ են ժամանակի հետ, կշահեն: Ինձ համար սա սպառնալիք չէ, սա հնարավորություն է հրաշալի աշխարհ կառուցելու, որտեղ պետք է ապրենք»,-ասել է Արմեն Սարգսյանը:
«Համոզված եմ, որ ինչ-որ կերպ մենք կկարողանանք լուծումներ գտնել այն խնդիրների համար, որոնց առերեսվում ենք: Եթե կենտրոնանանք տեխնոլոգիական նոր սերնդի, արհեստական բանականության, մեծ տվյալների կառավարման, բիոտեխնոլոգիաների վրա, մի քանի տարի հետո ավելի հեշտ կլինի կողմնորոշվել անորոշություններով լի աշխարհում», - կարծիք է հայտնել Հայաստանի նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: