Միջազգային դիտորդներ. Ընտրությունները ազատ էին - Mediamax.am

3611 դիտում

Միջազգային դիտորդներ. Ընտրությունները ազատ էին


Ուրշուլա Գաչեկը
Ուրշուլա Գաչեկը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Միջազգային դիտորդական առաքելությունն այսօր հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն «ազատ էին եւ վայելում էին լայն զանգվածների վստահությունը»:

Առաքելությունը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) եւ Եվրոպական պառլամենտի (ԵՊ) համատեղ նախաձեռնությունն է:

 

Միջազգային դիտորդական առաքելության կազմում ընդգրկված էին շուրջ 320

դիտորդներ 39 երկրներից: 

 

Մեդիամաքսը նշում է, որ միջազգային դիտորդական առաքելությունը միանշանակ գնահատական չէր տվել 2017 թվականին ապրիլի 2-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրություններին:

 

 

Միջազգային դիտորդական առաքելության ղեկավարներն ասել էին, որ չնայած ԱԺ ընտրությունները լավ էին կազմակերպված եւ նախորդ ընտրությունների համեմատ կազմակերպչական բարելավումներ են արձանագրվել, չէր հաջողվել վերացնել հարցերը, որոնք վերաբերվում են հասարակության վստահությանը ընտրական գործընթացի հանդեպ:

 

Մասնավորապես, դիտորդական առաքելության ղեկավարները խոսել էին ընտրողների վրա ճնշումների եւ ընտրակաշառքների մասին «վստահություն ներշնչող» հաղորդագրությունների մասին: 

 

Մեդիամաքսը նշում է, որ 2013թ. նախագահական ընտրություններից հետո Միջազգային դիտորդական առաքելությունն հայտարարել էր, որ դրանք բարելավում էին 2008 թվականի ընտրությունների համեմատ: 

 

Իսկ գնահատելով 2008թ. նախագահական ընտրությունները` Միջազգային դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ դրանք «մեծ մասամբ» համապատասխանել էին ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի չափանիշներին եւ պարտավորություններին: 

 

2012թ. ԱԺ ընտրությունների մասին Միջազգային դիտորդական առաքելությունն ասել էր, որ դրանք հիմնականում խաղաղ են անցել, «սակայն դիտարկվել են նաեւ կազմակերպական խնդիրներ եւ միջամտություն դեպքեր` հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին