Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի - Mediamax.am

5445 դիտում

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի այսօր հրապարակած վճռի համաձայն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը մերժվել է:

«Առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է անփոփոխ, Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի»,- այսօր հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

 

Նրա խոսքով՝ կալանավորման ժամկետը դեռ հայտնի չէ։

 

Փաստաբաններն այսօր ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ:

 

2018թ. հուլիսի 27-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտելու մասին որոշում էր կայացրել, որից հետո պաշտպանական կողմն այն բողոքարկել էր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին