Երեւան: Մեդիամաքս: ՀՀԿ ցուցակով Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր հայտարարել է, որ ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման:
«Այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են, որոնք պետության հետ որեւէ կապ չունեն եւ պաշտպանում են Փաշինյանի շահերը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դավիթ Շահնազարյանը` նշելով, որ չի պատրաստվում ներկայանալ Ազգային անվտանգության ծառայություն:
Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն իր այդ քայլով փորձ է անում վախեցնել այն մարդկանց, որոնք պատրաստվում են քվեարկվել ՀՀԿ օգտին։
Դավիթ Շահնազարյանը կոչ է արել, իրեն «նման ծանուցագրեր չուղարկել՝ կարող են ձերբակալել կամ կալանավորել»։
Դավիթ Շահնազարյանը դեկտեմբերի 4-ին հայտարարել էր, որ ներկա իշխանությունների՝ Արցախի հարցով վարվող քաղաքականության հիմքում ընկած է «իշխանություն՝ Արցախի փոխարեն» բանաձեւը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: