Վեց մարզպետ ազատվեց աշխատանքից - Mediamax.am

6222 դիտում

Վեց մարզպետ ազատվեց աշխատանքից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ աշխատանքից ազատվել է ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ներկայացնող վեց մարզպետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ դա պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին իրադարձություններով։

 

Աշխատանքից ազատվել են Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին